Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ քաղաքացիներին առաջարկվում են այլընտրանքային ուղեգծեր: