ACSES. Ինչպես դիվերսիֆիկացնել արտահանումը․ մոլդովական բրենդիի և գինու օրինակով

ACSES վերլուծական կենտրոնը անդրադարձել է ՀՀ-ից արտահանման դիվերսիֆիկացմանը: Հրապարակման մեջ նշվում է. 

Ինչպես դիվերսիֆիկացնել արտահանումը․ մոլդովական բրենդիի և գինու օրինակով
Գինու և բրենդիի արտահանման մասով Հայաստանը և Մոլդովան ունեն մի շարք ընդհանրություններ, ինչպես նախկինում Մոլդովան էր մեծապես կախված ռուսական շուկայից, այսօր էլ Հայաստանն է կախված:
Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ միջազգային գործընկերների աջակցությամբ կարելի է շոշափելի արդյունքներ արձանագրել այս ապրանքների դիվերսիֆիկացիայի մասով, որը պետք է ուղեկցվի ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի ջանքերով։
ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է ուսումնասիրել գինու և բրենդիի արտահանման դիվերսիֆիկացման Մոլդովայի փորձը, վերլուծել կատարված քայլերը և գործիքակազմը և բացահայտել Հայաստանի տնտեսական համատեքստում կիրառելի հիմնական դասերն ու մոտեցումները։
Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4tam2xj6