ՀՀ դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում. ԿԲ փոխնախագահ

ՀՀ դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում. այս մասին այսօր հայտարարել է ԿԲ փոխնախագահը։

«ԱՄՆ դոլարը, բացառությամբ վերջին մեկ–երկու շաբաթների, էականորեն արժեզրկվել է համաշխարհային արժույթների նկատմամբ»,– ԱԺ–ում ասաց Հովհաննես Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ ավելացել է կանխիկի շրջանառությունը։