Իրանն ու Ռուսաստանը չեղարկում են խմբակային վիզաներն իրենց զբոսաշրջիկների համար

Թեհրանն ու Մոսկվան 2023 թվականի հունվարին խմբակային զբոսաշրջային ուղևորությունների համար վիզաները կչեղարկեն։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մարքեթինգի և զբոսաշրջության զարգացման վարչության պետ Լեյլա Աջարին։

«Իրանի և Ռուսաստանի կառավարությունների կողմից ավելի վաղ համաձայնեցված փաստաթղթի հիման վրա՝ 2023 թվականի հունվարի 1-ից այս պետությունների քաղաքացիներին խմբակային վիզայի կարիք չի լինի, եթե նրանք պատրաստվում են 15 օր ժամկետով ճամփորդել երկրներից մեկում 5-50 հոգանոց զբոսաշրջային խմբերով»,- Աջարիի խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Նշվում է, որ համապատասխան պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է իրանա-ռուսական զբոսաշրջության տեխնիկական կոմիտեի երկրորդ հանդիպման ժամանակ։

Աղբյուրը՝   panorama.am