Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տվյալներով՝ հունիսի 16-17-ի առավելապես կեսօրից հետո, 18-20-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։  Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        9.3°C (1952թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    22.4°C