Օդի ջերմաստիճանը հունիսի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հունիսի 17-ի կեսօրից հետո, 18-21-ի գիշերը և առավելապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    37.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        10.2°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    22.3°C