ՀՀ ԱԱԾ–ին 2 մլրդ 106 մլն դրամ հատկացվեց
ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության ապահովման համար կառավարությունը 2026 թ. պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ժամանակավորապես ազատ միջոցներից 2 մլրդ 106 մլն դրամ կհատկացնի: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Անհրաժեշտություն է առաջացել 2026 թ. պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրի տարր հանդիսացող՝ ժամանակավորապես ազատ միջոցներից 2 մլրդ 106 մլն դրամն ուղղել «Ազգային անվտանգություն» ծրագրի միջոցառմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Որոշման մեջ նաև նշված է, որ այսպիսով առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: