Նոր կարգավորումներ են առաջարկվում քաղաքացիական օրենսդրությունում

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է քաղաքացիական օրենսդրություն ներառել երկու նոր ինստիտուտ՝ «հետադարձ հիփոթեքը» և «ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը»:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել վերոնշյալ օրենսդրական փաթեթը:

Հետադարձ հիփիթեքը վարկային պայմանագրի նոր տեսակ է, որն ամրագրվում է Քաղաքացիական օրենսգրքում: Նոր կարգավորմամբ եթե քաղաքացին հասել է իր կենսաթոշակային տարիքին և ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության գույք, ապա վերջինս հնարավորություն ունի բանկի կամ վարկային կազմակերպության հետ կամ այլ երրորդ կողմի ներգրավմամբ կնքելու պայմանագիր: Վերջինս կգրավադրի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը և դրա գնահատված շուկայական արժեքի դիմաց ամեն ամիս պարբերական որոշակի վճարումներ կստանա և իր կենդանության օրոք բանկին վճարումներ կատարելու որևէ պարտավորություն չի ունենա:

Պայմանագրային հարաբերությունները կդադարեն այն դեպքում, երբ անձը կմահանա: Դրանից հետո քաղաքացու իրավահաջորդները, եթե կունենան ցանկություն, վեցամսյա ժամկետում հնարավորություն կունենան բանկին դիմելու, մարելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր իրենց իրավանախորդը: Եթե նման ցանկություն չեն հայտնում, ապա գույքի սեփականության իրավունքը կփոխանցվի բանկին, կամ եթե խառը եռակողմ պայմանագիր է, ապա՝ այլ սուբյեկտի: Այսինքն՝ կիրացվի, և կստանան այն գումարները, որոնք քաղաքացուն վճարվել են կենդանության օրոք, կամ գույքը սեփականության իրավունքով կմնա այն սուբյեկտին՝ վարկային կազմակերպությանը, բանկին կամ երրորդ անձին:

Զեկուցողը նաև պարզաբանել է «ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի» էությունը: Գործող կարգավորմամբ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը: Երբ մի սեփականատերը մահանում է, այդ գույքը ներառվում է ժառանգական զանգվածի մեջ, և կենդանի մնացած սեփականատերը ստանում է գույքի 50 տոկոսի սեփականության իրավունքը, իսկ մյուս 50 տոկոսը բաշխվում է օրենքով սահմանված ժառանգների միջև:

Առաջարկվող կարգավորմամբ քաղաքացիները կարող են ընտրություն կատարել և փոխադարձ համաձայնությամբ հատուկ կարգավիճակ տալ այդ գույքին: Դա կգրանցվի Կադաստրի կոմիտեում որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք, ինչը մեկ ամուսնու մահից հետո ողջ մնացած ամուսնուն հնարավորություն կտա ամբողջությամբ դառնալու գույքի միանձնյա սեփականատերը, տնօրինողը, հետևաբար այդ փուլում ստիպված չի լինի գույքը բաժանել մասերի: Գույքը կներառվի ժառանգության զանգվածի մեջ միայն երկու ամուսինների մահից հետո:

Ներկայացնելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը խոսել է, մասնավորապես, հետադարձ հիփոթեքով առաջարկվող կարգավորման որոշ ռիսկերի մասին: Հանձնաժողովում առաջարկվել է ստեղծել հարթակ, որտեղ քաղաքացիներն իրենց առաջարկները կներկայացնեն: Դա բանկերի միջև մրցակցություն կստեղծի, որի պարագայում քաղաքացուն ավելի լավ պայմաններ կառաջարկվեն: Ծովինար Վարդանյանի խոսքով այս թեմայի շրջանակում դեռևս կլինեն քննարկումներ:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը կարևորել է նախաձեռնությունը, նշել, որ թոշակառուների համար պե