Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հունիսի 19-ի և 21-ի առավելապես երեկոյան ժամերին, 20-ի, 22-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 21-22-ը նույնքան կնվազի։
Երևանում hունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.3°C (1971թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.3°C