Mastercard-ը միացել է եվրոպական միջազգային վճարումների փորձնական ծրագրին

Mastercard-ը միացել է Եվրոպայում իրականացվող փորձնական մի ծրագրի, որը նպատակ ունի բարելավվել երկրների միջև ակնթարթային միջազգային վճարումների հնարավորությունը։ Նախաձեռնությունն իրականացվում է Դանիայի և Շվեդիայի կենտրոնական բանկերի հետ համագործակցությամբ՝ TARGET Instant Payment Settlement (TIPS) հարթակի միջոցով։
Ծրագիրը կարևոր քայլ է Mastercard-ի ռազմավարության համար, որի նպատակն է ուղիղ կերպով միանալ վճարային ենթակառուցվածքներին և աջակցել իրական ժամանակում միջազգային փոխանցումների իրականացմանը։ Mastercard Move հարթակը առաջին մասնակիցներից է, որը կատարել է վճարումներ նոր համակարգի միջոցով։
Փորձարկման ընթացքում եվրոյով և դանիական կրոնով վճարումները նստեցվել են միաժամանակ՝ նվազեցնելով նստեցումների ռիսկերը և բարձրացնելով գործարքների անվտանգությունը։ Այս մոտեցումը նպատակ ունի միջազգային վճարումները դարձնել ավելի արագ և կանխատեսելի։
Mastercard-ի խոսքով՝ նախագիծը կարող է օգնել բանկերին և ֆինտեխ ընկերություններին ավելի արդյունավետորեն մատուցել միջազգային վճարային ծառայություններ։ Այն նաև ցույց է տալիս, որ կարգավորվող ոչ բանկային վճարային ծառայություններ տրամադրող ընկերությունները ևս կարող են անվտանգ կերպով գործել վճարային ենթակառուցվածքների շրջանակում։
Այս փորձնական նախագիծն ընդգծում է միջազգային վճարումները տեղական վճարումների արագությանը, թափանցիկությանը և հուսալիությանը մոտեցնելու աճող միտումը, միաժամանակ ճանապարհ հարթելով նոր արժույթների և վճարային ցանցերի ընդգրկման համար։