ՀԲ. Ապրիլին արտահանման և ներմուծման ծավալները շարունակել են կրճատվել

ՀԲ« Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները»  վերջին զեկույցի համաձայն,  արտահանման ծավալները նվազեցին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 72.3 տոկոսով (տ/տ) շարունակական անկման պատճառով, որը 2023 թվականից վերաարտահանման հիմնական ապրանքն է հանդիսանում։
 Չհաշված այս վերաարտահանման ուղղությունը` ընդհանուր արտահանումն ընդլայնվեց 21.7 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված էր հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ (75.6 տոկոսով, տ/տ, որը հաջորդեց ոլորտի վերականգնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը) և պատրաստի սննդամթերքի արտահանման ծավալների 12.5 ավելացմամբ (տ/տ):
Ներմուծումը ևս կրճատվեց, թեև ավելի դանդաղ տեմպով (5.8 տոկոսով, տ/տ)` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների` 79.9 տոկոս, և պլաստիկ արտադրատեսակների 17.7 տոկոս (տ/տ) անկմամբ:
Հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտահանման ծավալները նվազեցին 3.3 տոկոսով (տ/տ), մինչդեռ ներմուծումն ավելացավ 2.5 տոկոսով (տ/տ)` ընդլայնելով առևտրային պակասուրդը` 2025 թ. Տարեկան ՀՆԱ-ի 5.1 տոկոսից հասցնելով 2026 թ. համար կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 5.4 տոկոսին:
Զբոսաշրջիկային ժամանումների թիվը շարունակել է կայուն աճել` մայիսին հասնելով մինչև 10 տոկոսի (տ/տ), իսկ 2026 թ. հունվարից մայիսն ընկած ժամանակամիջոցում` 19.3 տոկոսի (տ/տ):