Նոր Նորքում մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհ է նորոգվում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։
Սա այն կարևոր նախագծերից է, որն իրականացվում է նոր մոտեցմամբ.
ճանապարհի հիմնանորոգման ժամանակ ամբողջությամբ նորացվում են ստորգետնյա կոմունիկացիաները, ինժեներական բոլոր ենթակառուցվածքները, ավելանում է դրանց թողունակությունը, ինչպես նաև վերգետնյա բոլոր կոմունիկացիաները դառնում են ստորգետնյա։
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, կառուցվում է մայթ։
Նախագծի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։
Մանրամասն՝ տեսանյութում