Ո՞ր եկամուտները կարող եք չներառել համընդհանուր հայտարարագրում.iravaban.net

2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար քաղաքացիները ՀՀ պետական եկամուտների կոմիտե հայտարարագիր ներկայացնելուց, դրանում կարող են չներառել նվազեցվող (չհարկվող) եկամուտների հետևյալ տեսակները՝

  • հաշվետու տարվա ընթացքում ստացված վարկերը,
  • կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ստացված եկամուտները,
  • գործուղման ծախսերի փոխհատուցումները,
  • ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները,
  • գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները,
  • գովազդային վիճակախաղերում ստացված մինչև 50 հազար դրամ դրամական և իրային մրցանակները,
  • մրցույթներում ստացված մինչև 50 հազար դրամ դրամական և իրային շահումները,
  • պետական պարգևները (մրցանակները),
  • զինծառայողներին և նրանց հավա­սա­րեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ բնամթերային եկամուտները, ինչպես նաև պար­տա­­դիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ­ների) ստացվող դրամական ապահովությունը,
  • դոնորության համար ստացվող եկա­մուտ­­ները և այլն։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում, արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում, հայտնում ենք, որ եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել եք առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և անկանխիկ եղանակով Ձեզ վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։

Ինչպես հիշեցնում է Իրավաբան.net-ը, 2025 հաշվետու տարվա համար ներկայացվող հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։