Ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook–ի իր էջում տեղադրել է իր հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը հանրությանը հայտնի «Շանգրի լա» խաղատան մասին է։
Նշվում է, որ հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում։