Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ։ Շնորհակալություն ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար»: Այս մասին իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք «Կապակցվածության օրակարգ» հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու ՀՀ-ին իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու մեր աշխատանքը։ Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ»,- գրել է Կոսը: