Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Իջևանի Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող (քաղաքային զբոսայգի)՝ 0.03 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 400 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: