Հայկական ավիափոխադրողներին ԵՄ–ի «սև ցուցակից» դուրս բերելու հարցը քննարկվել է Բրյուսելում
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին վերաբերող հարցեր է քննարկել Բրյուսելում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի, ինչպեսնաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի առաջմղմանը: