Հայաստանը և CNN-ը սկսել են համատեղ զբոսաշրջային մարքեթինգային արշավ

Առաջին անգամ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն և CNN միջազգային մեդիա ցանցը համատեղ իրականացնում են լայնածավալ մարքեթինգային արշավ։ Հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

«Արշավի շրջանակում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ամիսներ շարունակ ներկայացվում են CNN-ի պաշտոնական կայքում։

Համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման և զբոսաշրջային ուղղության առաջխաղացման գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։