Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի՝ ԱՄՆ վիզայի համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։
«Նախքան P տեսակի վիզայի համար դիմելը ձեզ անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ գործատուի կամ հովանավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացված ձեր I-129 միջնորդագրի ձևը։
Ձեզ հետ հարցազրույցի բերեք ձեր I-797 ձևը (հաստատման ծանուցագիր)
Կարևոր նշանակության օժանդակ անձնակազմը պետք է ունենա առանձին միջնորդագիր և չի կարող ընդգրկվել գլխավոր մասնակցի միջնորդագրում։
Նախքան հարցազրույցի ներկայանալը համոզվեք, որ ձեր միջնորդագրի տվյալները ճիշտ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։