Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում ծառերի տապալման, տանիքների կառուցատարրերի և թիթեղների թուլանալու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ  Փրկարար ծառայությունից:

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, աջակցելով ՏԻՄ-երի աշխատակիցներին, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։