Պապոյանը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ՝  քննարկելու պետական աջակցության գործող ծրագրերը և լսելու գործարարների առաջարկները՝ դրանք առավել արդյունավետ ու հասցեական դարձնելու համար։
«Քննարկվել են նաև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման նոր ուղղությունների զարգացմանը, արտահանման ծավալների ավելացմանը և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Ընդգծեցի, որ արտահանման խթանումն ու շուկաների դիվերսիֆիկացումը Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են։ Նա ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են արտահանողների առջև ծառացած խնդիրների լուծմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։
 Գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները, արտաքին շուկաներում առկա ռիսկերը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկներն ու տեսլականը»,-հանդիպման մանրամասների մասին ՖԲ իր էջում գրել է նախարարը։