Տեսչական մարմինը նախատեսում է գույքագրման ծառայությունները պատվիրակել մասնագիտական կազմակերպությանը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է արտապատվիրակված մասնագիտական կազմակերպության միջոցով գույքագրման ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ Տեսչական մարմնի հիմնական միջոցների գույքագրումը և հաշվապահական հաշվառումը պատշաճ վարելու նպատակով:
Քննարկվել են ծխախոտահումքի, պատրաստի արտադրանքի և ծխախոտի փոխարինիչների «Ոչնչացում» մաքսային ընթացա կարգի համար եզրակացության տրամադրման, ինչպես նաև Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2025 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների հաշվետվությունների, 2025 թվականի 4-րդ եռամսյակի և 2026 թվականի 1-ին եռամսյակի կատարողականի գնահատման վերաբերյալ հարցերը։
Կառավարման խորհուրդը հավանություն է տվել նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին, հաստատել է ներկայացված կատարողականները։