Քննարկվել են բռնի տեղահանվածներին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալԿոնստանտին Զոկուլսկիին։
Հանդիպման նպատակն էր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ ընդունող համայնքների համար հիմնական ենթակառուցվածքների եւ սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» ամփոփումը եւ արդյունքների քննարկումը։
Երկամյա ծրագրի իրականացման շնորհիվ ՀՀ համայնքներում կառուցվել են 10 կացարաններ, վերանորոգվել են 10 գյուղական ամբուլատորիաներ, տեղադրվել են 74 էներգետիկ կայաններ, ինչպես նաեւ Ճամբարակ եւ Գորիս բնակավայրերում կառուցվել են ջրավազաններ։
Նախարարի տեղակալը ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կարեւորությունը, ինչպես նաեւ իրականացվող եւ պլանավորվող ծրագրերի ներդրումը Հայաստանի համայնքների հզորացման, ապակենտրոնացման եւ սոցիալական զարգացման գործում։