Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (BSTDB) գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ։ 
Բանկից հայտնել են, որ համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 22-ին կայացած «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։
Արթուր Նախշիկյանը վերջին քսան տարվա ընթացքում ֆինանսական ոլորտում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:
Նա հանդիսանում է նաեւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի եւ «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ոչ առեւտրային կազմակերպության Խորհրդի անդամ:
Ընդհանուր ժողովը հաստատել է նաեւ Յունիբանկի Խորհրդի հետեւյալ կազմը՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Ջորջ Պիսկով, Վարդան Աթայան, Ֆիլիպ Ռենե Մարկ Դելմոտտ (անկախ անդամ), Ռուբեն Ինջիկյան (անկախ անդամ), Կարինե Մինասյան (անկախ անդամ) եւ Արթուր Նախշիկյան (անկախ անդամ)։