Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով

Շարունակելով ընդլայնել թվային ծառայությունների շրջանակը՝ Հայէկոնոմբանկը միացել է ArcaPay համակարգին:

Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AEB Mobile-ով կարող են կատարել բանկից բանկ ակնթարթային փոխանցում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների:

Փոխանցման պայմաններն են՝

  • արժույթ՝ ՀՀ դրամ,
  • միջնորդավճար՝ 0%,
  • օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 հատ,
  • մեկ գործարքի առավելագույն գումար՝ 1,000,000 դրամ,
  • մեկ գործարքի նվազագույն գումար՝ 500 ՀՀ դրամ,
  • օրական գործարքների սահմանաչափ՝ 5,000,000 դրամ:

Ինչպե՞ս կատարել հեռախոսահամարով փոխանցում:

ArcaPay փոխանցում անելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել AEB Mobile հավելված և սեղմել + նշանը,
  • ընտրել ArcaPay բաժինը,
  • մուտքագրել ստացողի հեռախոսահամարը կամ ընտրել այն հեռախոսահամարների ցանկից,
  • ընտրել ստացողի բանկը, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել փոխանցել կոճակը:

Ինչպե՞ս ստանալ հեռախոսահամարով փոխանցում:

ArcaPay փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել AEB Mobile հավելվածի Մենյու,
  • ընտրել ArcaPay բաժինը,
  • սահմանել Հայէկոնոմբանկը որպես նախընտրելի բանկ:

ArcaPay փոխանցում հնարավոր է կատարել նաև AEB ONLINE համակարգով:

Փոխանցում հնարավոր է կատարել ArcaPay համակարգի մասնակից բանկերին: Բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

ArcaPay-ով բանկից բանկ փոխանցումներն անվճար են մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: