Գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական նոր կայքը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պաշտոնական նոր կայքը ունի՝ social.gov.am ։
Նախարարությունից հայտնում են, որ նոր կայքի միջոցով քաղաքացիները կարող են առավել պարզ, մատչելի և համակարգված տեղեկատվություն ստանալ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ծրագրերի ու ծառայությունների վերաբերյալ։
«Կայքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։ Կայքի մշակման աշխատանքներն իրականացվել են ԱՍՀ նախարարության «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։