NY Post. Իրանը դեռևս հասանելիություն չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին

Կատարում սառեցված իրանական ակտիվները դեռևս չեն ապասառեցվել և վերադարձվել Թեհրանին։ Այդ մասին գրում է New York Post (NY Post) թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի վրա։

«Ոչ մի սառեցված ակտիվ չի ապասառեցվել, և ոչ մի սառեցված ակտիվ չի ապասառեցվի, քանի դեռ Իրանը չի կատարել փոխըմբռնման հուշագրի պայմանները», - ասել է պարբերականի աղբյուրը։

Նրա տեղեկություններով՝ Իրանը ցանկանում էր, որ իր ակտիվները փոխանցվեն միանվագ վճարման տեսքով, սակայն Վաշինգտոնը կողմ է այդ գումարի բաժանմանը և դրա փուլային հատկացմանը՝ անմիջապես Իրան մարդասիրական ապրանքներ մատակարարողներին, ըստ բանակցություններում առանցքային հարցերի շուրջ գրանցվող առաջընթացի։

Իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 29-ին հայտնել է, որ Իրանը և Կատարը պայմանավորվել են ապասառեցնել էմիրությունում գտնվող իրանական ակտիվների ընդհանուր 12 միլիարդ դոլարից 6 միլիարդը։ Փեզեշքիանը նշել է, որ շարունակվում է նաև այդ միջոցների մնացած մասի վերադարձի համար անհրաժեշտ աշխատանքը։