imID Sign՝ էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման նոր հարթակ
Պաշտոնապես գործարկվել է imID Sign՝ Հայաստանում առցանց ստորագրման նոր հարթակ, որը փոխում է փաստաթղթերի ստորագրման, ուղարկման և հաստատման գործընթացը։
imID Sign-ի միջոցով փաստաթուղթ ստորագրելը դառնում է նույնքան պարզ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը։ Մի քանի քայլով օգտատերերը կարող են բեռնել փաստաթուղթը, ուղարկել այն ստորագրման և ապահով կերպով ստանալ իրավական ուժ ունեցող ստորագրված տարբերակը՝ ցանկացած վայրից և ցանկացած սարքից։
Հարթակը գործում է imID-ի թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի հիման վրա՝ ապահովելով անվտանգ, արագ և իրավական ուժ ունեցող թվային ստորագրության փորձառություն։
imID Sign-ը կլուծի ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների ամենօրյա խնդիրները՝ վերացնելով տպելու, ձեռքով ստորագրելու, սկանավորելու և փաստաթղթերը ֆիզիկապես փոխանակելու անհրաժեշտությունը։ Պայմանագրերից և համաձայնագրերից մինչև աշխատանքային փաստաթղթեր և այլ կարևոր գործարքներ. ստորագրումն այժմ իրականացվում է մի քանի վայրկյանում։
«Թվային աշխարհում գործընթացները պետք է լինեն ոչ միայն անվտանգ, այլ նաև պարզ։ imID Sign-ի մեկնարկով մենք նոր ստանդարտ ենք սահմանում Հայաստանում՝ փաստաթուղթ ստորագրելը դարձնելով նույնքան հեշտ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը», նշեց imID Գլխավոր Տնօրեն Կարեն Մկոյանը։
imID Sign-ի հիմքում երեք կարևորագույն սկզբունքներ են՝ պարզությունը, անվտանգությունն ու իրավական ուժը։ Հարթակը հնարավորություն է տալիս փաստաթղթեր ստորագրել ընդամենը մի քանի քայլով և հիմնված է պաշտպանված թվային ինքնության և անվտանգ ենթակառուցվածքի վրա։ Իսկ դրա միջոցով կատարված ստորագրություններն ունեն իրավական ուժ և հուսալիություն։
Ծանոթացեք imID Sign-ին՝ այստեղ