«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի թիմի հետ քննարկվել են մարզային զարգացման ծրագրեր

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի թիմի հետ։ Ներկա էին թիմի ղեկավար Յարոսլավ Զարիխտան, համայնքային ենթակառուցվածքների փորձագետ Տիգրան Ավագյանն ու համայնքային նախաձեռնությունների համակարգող Լևոն Ավանեսյանը։
Քննարկվել են մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգերի բարելավման և սուբվենցիոն նոր ծրագրերը։
Հանդիպման առանցքային թեման էր Ավստրիական զարգացման գործակալության` մարզային զարգացման ծրագրերում նոր ձևաչափով ներգրավվածությունը․ այսուհետ ներդրումներն իրականացվելու են նաև սուբվենցիոն ծրագրերում` կառավարություն-համայնք-միջազգային կազմակերպություն համաներդրման մոդելով, որը թույլ կտա միավորել կողմերի ֆինանսական միջոցները մարզի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար։
Անդրադարձել են մարզում ընթացող նման սուբվենցիոն ծրագրերին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 100 000 եվրո։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական միջազգային համագործակցության կողմից։ Նախատեսվում է դրանք ավարտել 2027 թվականի հունիսին։
Գորիս համայնքում արդեն ստորագրվել է աղբավայր տանող ճանապարհի բարեկարգման պայմանագիրը:
Սիսիան համայնքում հաստատվել է Բնունիս, Սալվարդ և Լծեն բնակավայրերի խմելու ջրագծերի անցկացման ծրագիրը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտորեն համագործակցել` տեխնիկական առաջադրանքների հստակեցման և ուսումնասիրությունների արագ իրականացման նպատակով: