ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. Քարլոն

ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցությունն ուղղված է Հարավային Կովկասը համաշխարհային տնտեսության մեջ փոխկապակցված և ինտեգրված տարածաշրջանի վերափոխելուն առևտրատնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը:

Նրա խոսքով՝ դրա համար հիմք է հանդիսացել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ պատմական հանդիպումը։ 

Դիվանագետը նշել է, որ նոր հնարավորություններն արդեն իրականացվում են «Թրամփի ուղի» նախաձեռնության, ինչպես նաև ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության շրջանակներում:

Քարլոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի, արհեստական բանականության, տվյալների մշակման կենտրոնների և այլ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում: