Այն գումարները, որոնք ապահովագրությունը ծածկում է, բայց հիվանդը վճարել է, հետ կվերադարձվեն. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2–ի նիստում որոշումմ կայացրեց, որով Հայաստանում հիվանդներին կվերադարձվեն գերավճարները (բուժման, ախտորոշման և այլ ծառայությունների համար)։

Սա վերաբերում է այն վճարներին, որոնք ամբողջությամբ փակում է առողջության ապահովագրությունը և բժշկական հաստատությունը չպետք է պահանջեր հիվանդից: Հիվանդը կկարողանա գումարի վերադարձի դիմում ներկայացնել բժշկական ծառայությունը ստանալուց ոչ ուշ, քան մեկ տարի անց: Դիմումին պետք է կցել վճարման կատարումն ապացուցող անդորրագրեր կամ կտրոններ։ Բողոքների քննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը ուժի մեջ է մտել 2026 թ. հունվարի 1–ից։ Պետությունն ամբողջությամբ սուբսիդավորում է 18 տարեկանից ցածր և 65 տարեկանից բարձր քաղաքացիների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ապահովագրությունը:

Ապահովագրությունը տարածվում է նաև ամսական 200 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողների վրա։ Իսկ հունվարի 1–ից կտարածվի բոլորի վրա։