Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները կկարողանան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանը
Այսուհետ տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանը։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: