Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի
Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։