Անձրևային եղանակը պահպանվում է

Հուլիսի 7-8-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի  7-8-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 7–8-ը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38.5°C (2011թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        12.4°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.8°C