2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ է այցելել 1 մլն 42 հազար զբոսաշրջիկ. սա ռեկորդային է բոլոր տարիների համեմատ. Պապոյան

2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։