ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները
Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի վրա իրանական հարձակումներից հետո ԱՄՆ-ն վերականգնել է Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին մոտ երկու շաբաթ առաջ: Հուլիսի 7-ին Վաշինգտոնում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) հետ է կանչել իրանական հում նավթի առևտրի համար նախկինում տրված ժամանակավոր լիցենզիան՝ ասվում է վարչության պաշտոնական կայքում:
Իրանական նավթի դեմ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը հունիսի կեսերին Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի առանցքային տարրերից մեկն էր: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ընդգծել է, որ պատժամիջոցների մեղմացումն ամբողջությամբ կախված է իրանական իշխանությունների գործողություններից։
Թեհրանը կշահի միայն «պատշաճ պահվածքի դեպքում»,- AFP-ն մեջբերում է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի խոսքը։