ՀՏԶՀ տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Շիրակ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Շիրակի մարզ։
ՀՀ կառավարություն-ն ֆինանսավորմամբ և Հայաատանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում մարզում շարունակվում է կրթօջախների ու բժշկական ամբուլատորիաների կառուցման ու վերանորոգման աշխատանքները։
Այս օրերին Փոքր Մանթաշ և Արթիկ բնակավայրերում կառուցվում են նոր միջնակարգ դպրոցներ։ Գետափ բնակավայրը կունենա նոր կրթահամալիր։
Արթիկի միջնակարգ դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 517 միլիոն դրամ դրամ։
Փոքր Մանթաշը կունենա նոր դպրոց` նախատեսված 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 639 միլիոն դրամ։
Գետափ բնակավայրում էլ կառուցվում կրթահամալիր, որը նախատեսված է 144 աշակերտի և մանկապարտեզի 40 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 826 միլիոն դրամ։
ՀՏԶՀ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկումների արդյունքում շինարարներին հուզող բազմաթիվ հարցերի լուծումներ տրվել են տեղում։