Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա.Մանուկյան, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցներ, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողներ և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Հ.Էմինի փողոցի թիվ 80, 82, Վաղարշյան փողոցի թիվ 26, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքեր, Վ.Այգեկցու փողոցի թիվ 36-ից 66, Հ.Էմինի փողոցի թիվ 60-ից 117, Մանուշյան փողոցի թիվ 36/2-ից 71 հասցեների առանձնատներ,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 2-րդ, 4-րդ փողոցների, Շչեդրինի փողոցի թիվ 5ա, 7ա բազմաբնակարան շենքեր, Շիրակշին 3-րդ բանավանի, Չայկովսկու փողոցից մինչև Թամանյան փողոցի, հարակից տարածքների գազասպառողներ և տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ,

ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցի թիվ 19, 21, 23 հասցեների առանձնատներ։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։