Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի

Հուլիսի  9-ի ցերեկը, 10-13-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում  հուլիսի  9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    40.4°C (1986թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        11°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    25.2°C