Բուշեհրի ԱԷԿ-ը չի տուժել Բուշեհրի շրջանին հասցված հարվածների հետևանքով. Mehr
Իրանի Բուշեհր նահանգի օբյեկտներին հասցված գիշերային հարձակումների ընթացքում Բուշեհրի ատոմային էլեկտրակայանին վնաս չի հասցվել, հաղորդում է Mehr գործակալությունը:
Mehr գործակալության տեղեկություններով՝ հարվածները հասցվել են Բուշեհրի առանձին շրջաններին, սակայն, ըստ ստացված տվյալների, միջուկային օբյեկտը վնասվածքներ չի ստացել:
Հաղորդվում է, որ այս պահին կայանի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա: