Մխիթար Հայրապետյանը նախարարի պաշտոնում չի վերանշանակվի. Փաշինյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանը հունիս 25–ին հայտարարել էր, թե կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։
«Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»,– ասաց նա։