Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հուլիսի 10-13-ի կեսօրից հետո առավելապես հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։