ՄԱՆԻՎԱԼ-ը արձանագրել է Հայաստանի զգալի առաջընթացը փողերի լվացման դեմ պայքարում

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի վեցերորդ փուլի գնահատման հաշվետվությունը, որը հաստատվել է Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 71-րդ լիագումար նիստի շրջանակներում:
  •  Զգալի առաջընթաց է արձանագրվել ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ընկալման և դրանց զսպմանն ուղղված ազգային ռազմավարության և քաղաքականության մշակման հարցերում։
  • Պատկան մարմինները արդյունավետորեն համագործակցում են օտարերկրյա գործընկերների հետ։
  • Նախորդ գնահատման փուլից ի վեր երկիրը նշանակալի քայլեր է ձեռնարկել ֆինանսական հաստատությունների ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի վերահսկողությունը ամրապնդելու և ռիսկահենք վերահսկողություն ներդնելու ուղղությամբ։
  • ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը իրավապահ մարմիններին տրամադրում է բարձր որակի ֆինանսական հետախուզության տվյալներ։
  • Երկիրը արդյունավետորեն ապահովում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված թիրախային ֆինանսական պատժամիջոցների իմպլեմենտացիան։                                                                                                                                                                                                                                      Համաձայն Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի ընթացակարգերի՝ երկրի հաջորդ հաշվետվությունը կդիտարկվի 2029թ.-ին: Հաշվետվությունը հասանելի է հետևյալ հղմամբ: