Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC

Անդալուզիայի տարածաշրջանային ղեկավար Խուանմա Մորենոն հայտարարել է, որ հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, ևս 19-ն անհայտ կորած են համարվում։

Մեկ այլ տեղական պաշտոնյա ասել է, որ նախնական տվյալներով զոհերից 4-ը բրիտանացի են։

Հարյուրավոր մարդիկ փորձում են տեղայնացնել հրդեհը, որը, ենթադրաբար, առաջացել է էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով և տարածվել է շրջակայքի անտառապատ տարածքում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հրդեհը նաև հանգեցրել է ճանապարհների փակման, 1000 բնակիչ տարհանվել է։

BBC-ն նշում է, որ երկարատև շոգը՝ մոտ 40°C, այս ամռանն անտառային հրդեհներ է առաջացրել ամբողջ Հարավային Եվրոպայում:

Հարյուրավոր հրշեջներ պայքարում են խոշոր միջադեպերի դեմ Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում, հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։