Վարդավառով պայմանավորված Երեւանում կլինեն փակ փողոցներ

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ եւ հարակից փողոցներ ժամը 07։00-ից 24։00-ը ներառյալ, հայտնում են Երեւաանի քաղաքապետարանից։

Հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ փակ կլինի նաեւ Շահումյանի արձանի հարեւանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի եւ Շահումյանի հրապարակի միջնամաս)։