Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 13-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը։

ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն՝  Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, ինչպես նաև Թաթուլ, Ակունք, Մաստարա, Դաշտադեմ, Արագածավան, Արտենի, Եղնիկ, Կաթնաղբյուր, Շղարշիկ, Իրինդ, Աշնակ, Դավթաշեն բնակավայրեր,  «ԱՐՍՈՒՐ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ներ, «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ-ի, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի, «Լևադան» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ և ձեռնարկություններ։

Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն. 
  • Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
  • Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։