Կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Արաքս-2» արտադրական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ փորձաքննության ներկայացված Պանիր «Կաչոտա» արտադրատեսակում նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արաքս-2» արտադրական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ Պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության, կասեցումը: