Տեղի է ունեցել Սարիգյուղի բուժակ-մանկաբարձական կետի նորակառույց շենքի բացման արարողությունը

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում տեղի ունեցավ «Սևքարի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի Սարիգյուղի բուժակ-մանկաբարձական կետի (ԲՄԿ) նորակառույց շենքի բացման արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։
Ներկաները շրջեցին ԲՄԿ-ի տարածքում, ծանոթացան հագեցվածությանը, մտքեր փոխանակեցին հետագա համագործակցությունների շուրջ։
Նշենք, որ ԲՄԿ-ն կառուցվել և հագեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։