Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

Հուլիսի 13-15–ին Հայաստանը կշարունակի մնալ հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետեւանքով համեմատաբար տաք օդային ֆոնը կպահպահնվի, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճան տաքության։ Հուլիսի 15-ի երեկոյան այդ տաք օդային հոսանքները իրենց տեղը կզիջեն հյուսիս–արեւմուտքից ներթափանցող սառը օդային հոսանքներին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա հավելել է, որ դրա արդյունքում հուլիսի 16-18-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։