Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը։
ժամը 09։00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21։00-ն՝  Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասեր, Աջափնյակ վարչական շրջանի Ա․ Միկոյան փողոցի թիվ 2/2, 2/3, 4/3 բազմաբնակարան շենքեր, թիվ 64 բնակելի համալիրի մասնաշենքերի, Հալաբյան փողոցի թիվ 48 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների, Զովունի բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև «ԷԼՍԻ ՍՏԻԼ» ՍՊԸ-ի, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի, «ԳԱԶ ԸՆԴ ԳՈՈՒ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների
ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 1-ից մինչև 10-րդ փողոցների, ինչպես նաև «Ֆիզիկայի» թաղամասի («Ֆիզգորոդոկ») գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողներ և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ։
ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն՝  Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողներ։

Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն.
•Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
•Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44